Զվարթնոց օդանավակայանում` ավտոմեքենայի միջից, հայտնաբերել են հրազեն

Վարազդատ Մ.-ն մեղադրվում է նրանում, որ նա 2012թ. օգոստոսի 29-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, իր վարած ավտոմեքենայում ապօրինի կերպով պահել և փոխադրել է հրազեն հանդիսացող Մակարով տեսակի գործարանային համարի ատրճանակ և 8 հատ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 04.09.2012թ. Զվարթնոց օդանավակայանում, իր կողմից վթարի ենթարկված ավտոմեքենան զննելու ժամանակ:

 

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի`ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել