Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արթուր Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008թ. հոկտեմբերի 25-ին «ՎԻՊ Ծղոտներ» հյուրանոցային համալիրում, գտնվելով անսթափ վիճակում, շուրջ 20 րոպե աղմկել է, ոչնչացրել հյուրանոցային համալիրի սպասքը, իր գործողություններով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:
Գործով իրեղեն ապացույց է ճանաչվել Արթուր Պ.-ի մոտից հայտնաբերված հեռախոսը, որը գործի հետ միասին հանձնվել է դատավորին:
Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա. Հարությունյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net