Փարիզուհիներն արդեն օրինականորեն կկրեն տաբատներ

Փարիզում կանանց տաբատներ կրելու արգելք հանդիսացող 200 տարվա օրենքը վերջապես վերացվել է:

 

Հունվարի 31-ին Ֆրանսիայի կանանց իրավունքների նախարարը` Նաջաթ Վալո-Բելկացեմը, օրինականորեն անհնար էր դարձրել տաբատներ կրող կանանց ձերբակալումը երկրի մայրաքաղաքում:

 

Օրենքը կանանցից նախապես պահանջում էր հատուկ թույլտվություն խնդրել ոստիկաններից տղամարդու հանդերձանք կրելու համար: 1892 և 1909 թվականներին օրենքը փոփոխությունների էր ենթարկվել` թույլատրելով կանանց կրել տաբատներ հեծանիվ վարելիս և ձի հեծնելիս: Չնայած օրենքի վերացմանն ուղղված բազմաթիվ փորձերին, այս օրենքը մինչև վերջերս գոյություն ուներ:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել