Նախկին ավագ քննիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սամվել Նորիկի Մելքոնյանի դեմ հարուցված քրեական գործը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ոստիկանությունում, աշխատելով քննչական վարչության ՀԿԳ քննության վարչությունում, որպես ավագ քննիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ չկատարելու համար ընդունել է վերջինիս` կաշառք տալու առաջարկը:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ գործում որպես իրեղեն ապացույց ճանաչվել է լազերային սկավառակը, որը կցված է քրեական գործին:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել