Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը դեկտեմբերի 9-ին որոշում է ստորագրել Գյումրու N4 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Նիկոլյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Լիազորությունները դադարեցվել են հիմք ընդունելով Ռուզաննա Նիկոլյանի 2019 թվականի նոյեմբերի 28-ի և դեկտեմբերի 9-ի դիմումները: