Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Դավիթ Մ.-Ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով երկրորդ կարգի հաշմանդամ և տառապելով հոգեկան հիվանդությամբ, 2012 թ.-ի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տանը, առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցրել մոր`Գոհար Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին`պատճառելով կյանքին վտանգ սպառնացող թափանցող վնասվածք, որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք, բազուկների ծակած-կտրած վերքեր:
Քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել դանակը և տուժողի հագուստը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net