Նույնիսկ Տարոն Մարգարյանի ժամանակ այսպես չի եղել. վիճաբանություն քաղաքապետի և ավագանու անդամների միջև

Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի նիստին, Դավիթ Խաժակյանը արտահերթ ելույթ ունեցավ: Ելույթի ընթացքում նա անդրադարձավ Հայկ Մարությանի կարգադրությամբ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վրադանյանի խոսափողը անջատելուն՝ նշելով, որ իրենց չեն կարող զրկել խոսքի իրավունքից և խնդրեց ելույթի ընթացքում չընդհատել իրեն:

«Եթե որևէ մեկը հաջորդ անգամ անջատի մեր խոսափողը՝ թեմայից շեղվելու պատրվակով, մեզանից չնեղանաք: Այսպիսի բան նույնիսկ Տարոն Մարգարյանի ժամանակ չի եղել»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Հայկ Մարությանը հակադարձեց Դավիթ Խաժակյանին՝ նշելով. «Հասկանում եմ, որ դուք հաճույքով եք հիշում ՀՀԿ-ի ժամանակաշրջանը և ձեզ շատ կոնֆորտ էիք զգում»:

Քաղաքապետի արձագանքից հեոտ Անի Խաչատրյանը սկսեց բղավել Հայկ Մարությանի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել