Հայաստանը թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ՞ է

Սարգեզ Նոյուկի Անդոունիանը մեղադրվում է նրանում, որ նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր երկրներ տեղափոխել և այնտեղ իրացնել թմրամիջոցներ, հանցավոր մտադրությունն իրականացնելու համար համաձայնության է եկել ԻԻՀ քաղաքացի, Թավրիզ քաղաքի բնակիչ Վիգեն Շաշա Նովասարտիանսի հետ և որոշել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ընտրել Հայաստանի Հանրապետությունը, որտեղից էլ թմրամիջոցները տեղափոխել այլ պետություններ: Թմրամիջոցներ տեղափոխելու հարցում նրանց օժանդակել է ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանը:

 

Քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել