Շրջված բեռնատարի վարորդը եղել է անսթափ վիճակում

Փետրվարի 4-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երասխ-Երևան ճանապարհին՝ Արաքսավան գյուղի հատվածում, բեռնատար է շրջվել:

 

Պարզվել է, որ փետրվարի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 72-րդ կմ-ին «HOWO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

 

Վարորդը, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, կատարվում է քննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել