Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն իրականացվում է երեք ճյուղերի միջոցով, որոնք զսպում և հավասարակշռում են իրար:
Այդ ճյուղերն են` օրենսդիր, գործադիր և դատական:
Այժմ, ներկայացնենք օրենսդիր իշխանությանը:
Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:
Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:
Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահից։ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին:
Ազգային ժողովը չի կարող արձակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաև, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված:
Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսուն օրվա ընթացքում անցկացվում է Ազգային ժողովի ընտրություն:
Աղբյուրը` Իրավաբան.net