Ժառանգության հարաբերություններում շատ կարևոր է ժառանգության բացման վայրը, քանի որ ժառանգության ընդունման հետ կապված մի շարք գործողությունների ճիշտ կատարումը պայմանավորված են ժառանգության բացման վայրով:
Մասնավորապես, ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալումասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, որն էլ տրամադրում է ժառանգության իրավունքի վկայագիրը: Ժառանգությունից հրաժարվելը ևս իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալումիջոցով:
Ժառանգների, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկում էժառանգության բացման վայրի նոտարը:
Ժառանգատուի պարտատերերը ևս ժառանգությունն ընդունած ժառանգի կամ կտակակատարի բացակայության դեպքումպահանջները կարող են ներկայացնել ժառանգության բացման վայրի նոտարին:
Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:
«Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:
Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր էհամարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքիբացակայության դեպքում` շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը»,- Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյան:
Աղբյուրը` Իրավաբան.net