Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գրիգոր Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 26.08.2012 թ. իրեն վստահված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենան վարել է` չունենալով վարորդական իրավունքի վկայական և գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Գրիգորը, հասնելով Երևանի Նուբարաշեն խճուղու թիվ 31 էլ. սյան դիմաց, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 կետի և Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ինչի արդյունքում ընդհարվել է Արսեն Հ.-ի վարած Օպել մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով Արսենին անզգուշությամբ պատճառել է մահ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net