Ինչպես գիտենք, ապրանքները կարող են հանձնվել մաքսային մարմինների պատասխանատվու պահպանությանը:
Նշված ծառայությունը վճարովի է: Այսպես.
Մաքսային մարմինների կողմից պատասխանատու պահպանության վերցված ապրանքների պահպանման համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև մեկ տոննայի համար` օրական 1,000 դրամ.
բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` օրական 300 դրամ:
Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2,000 դրամ.
բ) այլ տրանսպորտային միջոցների համար` 5,000 դրամ:
Աղբյուրը` Իրավաբան.net