Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված տրանսպորտային միջոցների վրա ազդանշաններ տեղադրելու համար

Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն:

 

Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` տասը հազար դրամի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

 

Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը) առաջացնում են տուգանքի նշանակում` 100 000 դրամի չափով` առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

 

Կարմիր, կապույտ, դեղին նարնջագույն, լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատված է ՀՀ Կառավարության 2005թ.-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2329-Ն որոշմամբ:

 

Հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով կահավորման ենթակա պետական մարմինների և օպերատիվ ծառայությունների ավտոտրանսպորտային միջոցների ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության 1998 թվականի հունիսի 16-ի N 367 որոշմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել