Նախ ի՞նչն է համարվում զենքը:
Զենքը` իրենց կառուցվածքով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու կամ ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր և առարկաներն են:
Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն`
ա) պետական ռազմականացված կազմակերպությունները.
բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.
գ) զենքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք
դ) զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք.
ե) մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.
զ) ուսումնական հիմնարկները.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
ը) օտարերկրյա քաղաքացիները:
Աղբյուր՝ Իրավաբան.net