Հոգեկան խանգարմամբ տառապող անձի իրավական աջակցությունը

Հոգեկան խանգարմամբ տառապող անձին անհրաժեշտ է ոչ միայն բժշկական աջակցություն, այլ նաև իրավական: Այդ իսկ պատճառով հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալու իրավական հարցերով օժանդակություն՝ հիվանդանոցում իր գտնվելու և բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ:

 

Իրավական հարցերով օժանդակությունը ֆինանսավորում է հոգեբուժական կազմակերպությունը` պետության երաշխավորած պետական պատվերի շրջանակներում այլ ծախսերով նախատեսված գումարների հաշվին:

 

Որպես իրավական հարցերով օժանդակության կարևորագույն տարր` հոգեբուժական հաստատությունում գտնվող յուրաքանչյուր անձի բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի բանավոր կամ գրավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության տնօրենին` իրավական օժանդակություն ստանալու համար:

 

Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումով տառապող անձին իրավական օգնություն ցույց տալու համար հրավիրված իրավաբանը չպետք է լինի տվյալ հոգեբուժական կազմակերպության աշխատակից: Իրավաբանի կամ իրավական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ հոգեբուժական կազմակերպությունը կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել