Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռազմիկ Ս.-ի:
Վերջինս, 2012թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 00:00-ի սահամններում, Երևան քաղաքի «Նաիրի» մարզադաշտի հարակից մայթեզրին հանդիպելով ՌԴ քաղաքացի Կարեն Կ.-ին, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել և սպառնալիքով գումար հափշտակելու դիտավորությամբ բռնելով տուժողի ձեռքը` մարդաշատ վայրից նրան հեռացրել և «Նաիրի» մարզադաշտի և Բագրատունյաց թիվ 2/22 հասցեում գտնվող հյուրանոցի միջև ընկած ամայի տարածքում վախ առաջացնելու նպատակով ներկայացել է որպես այդ տարածքի հսկող, ցուցադրել մարմնի դաջվածքը, ապա որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով Կարեն Կ.-ից հափշտակել է 134.000 ՀՀ դրամ գումար`վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Ռազմիկ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net