Աշխատողի կողմից անվանաքարտ չկրելու հետևանքները

Ինչպես գիտենք, օրենքով սահմանված է, որ վաճառողը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր աշխատողին իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով` աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:

 

Այս պահանջի կատարման ապահովմանն է ուղղված վարչական պատասխանատվություն սահմանող հետևյալ նորմը. առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտ չկրելը գործատուի համար առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 դրամի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել