Կաթսայի կառավարման համակարգը պետք է կազմավորված լինի այնպես, որ. կառավարման կոճակների սխալ կամ ոչ ճիշտ հաջորդականությամբ գործադրումը անբարենպաստ չազդի համակարգի անվտանգության վրա, ոչ մի առանձին մասի հրաժարում չպետք է բերի գազի անվտանգության պաշտպանական համակարգի գործմանը կամ հանգեցնի վտանգավոր իրավիճակի:
Հիմնական այրիչի և բռնկման այրիչի գազի ճնշումը պետք է լինի հաստատուն, կարգավորվի կարգավորիչ սարքի միջոցով, և պետք է լինի առնվազն մեկ անվտանգ անջատման փական` հոսքի ուղղությանը հակառակ դիրքում:
Անվտանգ անջատման փականները և նրանց բանեցնող պնևմատիկ կամ հիդրավլիկ սարքերի էլեկտրական հաղորդակները պետք է համապատասխանեն հետևյալ հիմնական պայմաններին. հուսալի գործեն գազի աշխատանքային ճնշումների ամբողջ միջակայքում, շրջակա միջավայրի 0 0C-ից մինչև 60 0C ջերմաստիճանների դեպքում, էլեկտրական լարման անվանական մեծության 85 % -ից մինչև 110 %-ի դեպքերում, փականները և դրանց հիդրավլիկ կամ պնևմատիկ բանեցնող մեխանիզմները պետք է ավտոմատ փակվեն, երբ լարումը կամ հոսանքը նվազում է մինչև դրանց նվազագույն անվանական արժեքի 15%-ի չափով: Անվտանգ անջատման փականները պետք է տեղակայվեն արտադրող կազմակերպության կողմից սահմանված դիրքով:
Աղբյուրը` Իրավաբան.net