Այսօր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ընդունել է անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչներին, ովքեր իրենց մտահոգություններն ու դժգոհություններն են հայտնել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, համատեղ քննարկումների արդյունքում կողմերը փոխադարձ համաձայնության են եկել այն, որ հիմնավոր առաջարկների դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը կքննարկի դրանք:
Աղբյուրը` Իրավաբան.net