Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունները, տեսաձայներիզները և տեսասկավառակները հասկանալի պատճառներով չեն կարող վաճառվել, օրինակ, կրթական հաստատություններում, ինչպես նաև հասարակական այնպիսի վայրերում, որտեղ դրանք կարող են հասանելի լինել բոլորին:
Պետք է իմանալ, որ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net