Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով, այս մասին Իրավաբան.net -ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Լուսինե Ստեփանյանը:
Փաստաբանը նշեց, որ գրավը կազմել է 10 միլոն դրամ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։