Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գ.Պողոսյանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռքերով պոկելու եղանակով բացահայտ հափշտակել է Մարիամ Հ.-ի, Լիաննա Ն.-ի ոսկե շղթաները և դիմել փախուստի:
Բացի այդ, Սիլվա Ն.-ի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին ձեռքով հարվածելով և գցելով գետնին` պարանոցից պոկելու եղանակով փորձել է հափշտակել ոսկե շղթան, կախազարդը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում.
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net