Պատռել է զինվորների հագուստը

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արտաշես Ղ.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասում 1-ին վաշտի հրամանատար, կոչումով մայոր, 23.10.2012թ. հանձնարարել է նույն զորամասի զինծառայող Թ.Առաքելյանին կազմակերպել տարածքի մաքրում, ով էլ իր հերթին հանձնարարել էր մաքրությունը կազմակերպել զորամաս գործուղված ժամկետային զինծառայողներ Ս.Միրզոյանին և Ա.Պետրոսյանին:

 

Տարածքը մաքրված չլինելու պատճառով Ա.Ղարիբինյանը իր մոտ է կանչել Թ.Առաքելյանին և այդ կապակցությամբ դիտողություն արել:

 

Բացի այդ, մաքրությունը ժամանակին չկատարելու համար Ա.Դարբինյանը Ս.Միրզոյանին և Ա.Պետրոսյանին դիտողություն է արել, ապա զինվորների հագին տեսնելով չսահմանված տիպի երկարաթև շապիկներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը, այն է` պատռել է նախ Ա.Պետրոսյանի հագին եղած շապիկը, այնուհետև Ս.Միրզոյանի և ապտակել վերջինիս:

 

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել