Նախ նշենք, որ արխիվային փաստաթուղթ է համարվում պետության և հասարակության համար պատմամշակութային ու փաստավավերագրական նշանակությամբ պահպանության ենթակա` նյութական կրիչի վրա գրանցված վավերապայմաններով տեղեկությունը, որը թույլ է տալիս դա նույնականացնել:
Պետության սեփականություն են`
1) պատմամշակութային նշանակությամբ փաստաթղթերը.
2)պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
3) պետական արխիվներում պահպանվող արխիվային փաստաթղթերը.
4)նախկին Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության և Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մարմինների և կազմակերպությունների արխիվային փաստաթղթերը.
5) տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ու միավորումների, արհեստակցական միությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց` պետությանը որպես սեփականություն հանձնած արխիվային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Աղբյուր՝ Իրավաբան.net