Այո′, օծանելիքը նույնպես կարող է օգնել նույնականացնել մարդուն, սակայն կրիմինալիստիկայի տեսանկյունից ձեռագիրը, անշուշտ, ավելին կարող է ասել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու մասին:
Ձեռագրի մասնավոր հատկանիշները որոշակի անձին հատուկ գրի հմտություններով պայմանավորված այն առանձնահատկություններն են, որոնք իրենց կայուն արտահայտությունն են գտնում առանձին տառերի (նիշերի), նրանց մասերի և տառակապակցությունների վրա:
Դրանք արտահայտում են յուրաքանչյուր գրողի համար կայուն ավտոմատացված մանր շարժումների համակարգը:
Պետք է նկատի ունենալ, սակայն, որ ձեռագիրը կարող է փոխվել. նման փոփոխությունը կարող է լինել ինչպես գրողի կամքով, այնպես էլ նրա կամքից անկախ պատճառներով:
Կապված ձեռագրի փոփոխության վրա ազդող գործոններից` գրի հմտությունները այս կամ այն չափով վերափոխվում են, սակայն այնուամենայնիվ գրելիս շարժումների ստերեոտիպությունը որոշող հմտություններն ամբողջությամբ չեն քայքայվում, ուստի հնարավոր է որոշել, թե տվյալ ձեռագիրն ում է պատկանում:
Աղբյուրը` Իրավաբան.net