Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի`Սեդա Թ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 13.07.2012թ.` ժամը 16:00-ի սահմաններում, ԼՄ Պուշկին գյուղի 2-րդ փողոցի 47 տան բակում կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով քաշել է Լեյլի Բ.-ի մազերից, դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ հասցրել նրա ծոծրակային հատվածին, պատճառել ֆիզիկական ցավ, ծեծի ենթարկել նրան:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net