Տեղեկատվական տեխնոլոգիաները եկել են հեշտացնելու մեր բիզնես գործընթացները: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Այժմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անցնում է մաքսային ոլորտի վարչարարության արդյունավետության բարձրացմանը` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար սահմանահատումը դարձնելով առավել հարմարավետ և «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին համահունչ:
Ներկրողներն ու արտահանողները մեկ անգամ և մեկ տեղում կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո դրանք հասանելի կդառնան համակարգում ընդգրկված գերատեսչություններին:
Թվային այս ռազմավարությունը Հայաստանն առավել գրավիչ կդարձնի ներդրումների և զբոսաշրջության տեսանկյունից և կբարձրացնի պետության ու գործարարների շփումները նոր մակարդակի վրա:
https://www.facebook.com/petekamutner/videos/2582701708486472/