«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են անհայտ անձինք ձեռքի լապտերով պտտվում ՀՈԱԿ-ի շենքի ներսում։
Տեսանյութին կից տնօրենը գրել է «Նոյեմբերի 22-իին, գիշերվա ժամը 3-ի ու 5-ի սահմաններում ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք, բացել են սեյֆը, ոչինչ չհայտնաբերելով հեռացել են: Դեպքը քննում է ոստիկանությունը»:
https://www.facebook.com/ARMAN277/videos/2548763721845158/