ՊԵԿ-ում տնօրենի թափուր պաշտոն կա․ ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ,  8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջներին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

– Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
– Հայտարարություն (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
–       Անձնագիր, ՀԾՀ (սոց. քարտ) և պատճենները,
–       Բարձրագույն կրթության դիպլոմ և պատճենը,
–       Զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական և պատճենը (արական սեռի անձինք),
–       1 լուսանկար 3X4 չափի,
–       Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանք,
–       Ինքնակենսագրություն,
–       Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված՝ օրինակելի ձևը կցվում է),
–       Տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
–       Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը (առկայության դեպքում),
–       Բնութագիր վերջին աշխատավայրից (եթե առկա է կամ գործատուն չի լուծարվել):

Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 27-ի, ժամը 12:00-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի  անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624 հեռախոսահամարով:

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի հունվարի 16-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, մրցույթի օրվա և ժամի հնարավոր փոփոխության մասին լրացուցիչ կհրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջերում (www.petekamutner.am, www.taxservice.am, www.customs.am ):

ԴԻՄՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
ՀՐԱՄԱՆ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել