Նախատեսվում է արգելել դատապարտյալներներին հանձնուքներով փաթեթներով, ծանրոցներով ստանալ դեղեր

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկաման է ներկայացրել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-ն որոշման մեջ լրացում կատարելու նախագիծը:

Նախատեսվում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալներներին, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելվում է հանձնուքներով փաթեթներով, ծանրոցներով ստանալ դեղեր՝ առանց բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման:

Կնախատեսվի, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելվում է իրենց մոտ դեղեր պահել առանց բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման:

Կհստակեցվի քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղորայքի ստացման և պահման գործընթացը՝ դրա համար նախատեսելով բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման պարտադիր առկայություն:

Կմիասնականացվի բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի ստացմանը և պահմանը ներկայացվող պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել