Հանրային պաշտպանների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով կանցկացվի մրցույթ

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի փաստաբաններ,

2020 թվականի համար նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերի (հաստիքների, այսուհետ՝ Թափուր տեղեր) քանակը կազմում է ընդամենը 17, այն է՝

Երևան քաղաք – հինգ ամբողջական հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ,

Երևան քաղաք – մեկ հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ,

Արարատի մարզ – 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Արտաշատ,

Արմավիրի մարզ – 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Արմավիր քաղաք,

–   0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Էջմիածին,

Լոռու  մարզ – 0,5 հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Վանաձոր,

–  0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Վանաձոր,

Կոտայքի մարզ – 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Աբովյան,

Շիրակի մարզ – 0,25 հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ նստավայրը՝ Գյումրի,

Սյունիքի մարզ – 0,5 հաստիք` քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Կապան,

– 0,5 հաստիք՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Կապան,

– 0,25 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ` Գորիսի նստավայր,

Տավուշի մարզ – 0,5 հաստիք՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, նստավայրը՝ Բերդ,

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում հանրային պաշտպանի թափուր հաստիքներ կարող են առաջանալ ոչ միայն տարեվերջին, այլ նաև տարվա ընթացքում, ինչպես նաև այն, որ անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքելիս, որպես կանոն, նախապատվությունը տրվում է հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբաններին,

2020 թվականի համար հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է հետևյալ մրցույթները (այսուհետ՝ Մրցույթ

1) քաղաքացիաիրավական և վարչաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը համալրելու համար.

2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների Թափուր տեղերը համալրելու համար։

Տեղեկացնում ենք, որ՝

1) Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-3  հասցեում (ՀՀ փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ) 2019 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11.00-ին։ Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ.

2) Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սույն որոշումը հրապարակելու օրվանից մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում.

3) փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2019թ. նոյեմբերի 25-ից հետո.

4)  Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։

5)  Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 4.11 կետի համաձայն»,- ասվում է հայտարարության մեջ։

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթ անցկացնելու մասին» 18.11.2019թ. թիվ 474-Լ որոշումը

Բեռնել հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու դիմումի ձևը

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 15.01.2014թ. թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման» կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել