Նիկոլ Փաշինյանը ուժը կորցրած է ճանաչել Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին նոր որոշում էր ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը՝ ոստիկանության զորքերի դրոշի մասին։

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը և 46-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշի մասին» ՆՀ-1114-Ն հրամանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել