Կքննարկվի Հայաստանի էլեկտրական ցանցեր և բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերություններին նախազգուշացնելու վերաբերյալ նախագիծը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր ՝ նոյեմբերի 20-ին, կայանալիք նիստի ընթացքում կքննարկի նախագիծ Հայաստանի էլեկտրական ցանցեր և բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերություններին նախազգուշացնելու վերաբերյալ հարցը:

1. Կարգի 2.1-րդ կետի խախտման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնել։

2. Ցանցային կանոնների 190-րդ կետի խախտման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնել։

3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մետ մտնելու պահից մեկամսյա ժամկետում Տեխնիկական պայմանները համապատասխանեցնել Կարգի պահանջներին։

4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել