Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝
Հովհաննես Կենսաբերի ԵՆՈՔՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
Գեղամ Մարտինի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ»,-նշված է հրամանագրում: