Խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ողբերգական տեղեկության մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է:
Ըստ կայքի աղբյուրի` մահացած երեխաների հայրը խնդրում էր, որպեսզի իրեն բաց թողնեն, որ կարողանա գալ-հասնել իր երեխաների և մոր հուղարկավորությանը:
4 երեխաներին պահել է 77-ամյա տատիկը, նրան երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։
«Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,-նշված է հաղորդագրության մեջ: