Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որով Արայիկ Սահակյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Նշենք, որ Արայիկ Սահակյանը անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ էր նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշմամբ ։