Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ-ից արտերկիր շուն կամ կատու արտահանելու համար:
Այդ դեպքում տրամադրվում է անասնաբուժական վկայական, որի համար անհրաժեշտ է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետ ներկայացնել շան կամ կատվի անձնագիրը, արտահանողի անձնագիրը և դրանց պատճենները: