Կադաստրի կոմիտեի հայտարարությունը՝ «Կենտրոն» սպասարկման գրասենյակի քաղաքացիական աշխատանք կատարող առաջատար մասնագետի թափուր աշխատատեղը զբաղեցնելու մասին ։
Իրականացնում է դիմումներ ընդունած էլեկտրոնային համակարգ մուտքագրված դիմումի թղթային տարբերակում նշված փաստաթղթերի քանակական ստուգումը.
Իրականացնում է էլեկտրոնային համակարգ մուտքագրված` քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող դիմումների, ներառյալ ստորագրությունների իսկության ճանաչման կնքված պայմանագրերի պետական գրանցման դիմումների և կից փաստաթղթերի տեսաներածումը.
Իրականացնում է էլեկտրոնային պատճենների կցագրում դիմումի մուտքագրման ընթացքում դրանց վերաբերյալ լրացված տեքստային տվյալների ներկայացված փաստաթղթերին.
Գրասենյակի պետի հանձնարարությամբ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ:
Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- առնվազն միջնակարգ կրթություն,
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ վարչապետի 2018թ. Հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Աշխատավարձը՝ 168.658 (մեկ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր հիսունութ) դրամ:
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի պատճենը,
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
- աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացու (ների) հետ հարցազրույց:
փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474 247, 060 474 147
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.11.2019թ.:
17.61 ԿԲ | Դիմումի ձև |