Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Պատագամավորն առաջարկում է կենսաթոշակի նշանակման ժամանակ աշխատանքային ստաժը հաշվարկելիս հաշվի առնել նաև համատեղությամբ մեկից ավելի տեղերում աշխատելու ժամանակահատվածը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել տվել նախագծին։
Նախագծով առաջարկվող՝ աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, կառավարության գնահատմամբ, էապես կբարդացնի աշխատանքային ստաժի տևողությունը (աշխատանքային կենսաթոշակի չափը) հաշվարկելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա անդրադարձ կատարել նաև այն դեպքերին, երբ անձը աշխատում է աշխատաժամանակի կրճատ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված» կամ առավելագույն «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մաս, տևողությամբ կամ նույն գործատուի մոտ` երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով (ակնհայտ է, որ գործատուները համապատասխան հաշվարկ չեն վարում, ինչն էապես բարդացնում է աշխատանքային ստաժը հաստատելու կանոնները):
«Աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր կարծիքով, խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսակետից՝ հաշվի առնելով, որ այս դեպքում, օրինակ, նույն ժամանակահատվածում 0.25 դրույքով 2 դպրոցում աշխատած ուսուցիչը (ընդամենը՝ 0.5 դրույք) կկուտակի ավելի շատ կենսաթոշակային իրավունքներ, քան մեկ դպրոցում 1 դրույքով աշխատած ուսուցիչը»,-նշվել էր կառավարության որոշման նախագծում։
Այսօր Ազգային ժողովում Տիգրան Ուրիխանյանը կոչ արեց ամեն դեպքում նախագիծը ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգ։
«ՀՀ քաղաքացին 1,5 տարի առաջ փողոց դուրս գալով , անարդյունավետ կառավարումը տապալելու նպատակով չստանա այն, ինչի համար մատուցեց սկուտեղի վրա ձեզ իշխանությունը, ապա դրանով դուք կոտրելու եք 800 հազար աղքատների հոգու ճրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ։»,-նշեց պատգամավորը։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարց ուղղեց Ուրիխանյանին․ «Դա Ձեր մասնավո՞ր դիտարկումն է, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն է մատուցվել», -հարցը սակայն մնաց անպատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում