Նոր դատավոր է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 7-ին, նոր հրամանգիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դանիել ՄԽԵՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Նշենք, որ Դանիել Մխեյանը նախկինում զբաղեցնում էր  Արդարադատության նախարարության նոտարիատի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել