7 տարվա ազատազրկման դատապարտվածը քիչ առաջ դատարանում ազատ արձակվեց. Թամարա Բաղդասարյան

Փաստաբան Թամարա Բաղդասարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վճռաբեկ դատարանը բավարարել է իր բողոքը և ազատ արձակել 7 տարի ազատազրկման դատապարտված անձին:

«Վճռաբեկ դատարանը այսօր՝ նոյեմբերի 7-ին,  մասնակի բավարարեց բողոքս և քրեական օրենսգրքի-ի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 9 դրվագ 178-րդ հոդվածի 2-րդ մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող պաշտպանյալիս՝ Կ. Հարությունյանին, որը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, որոշեց անհապաղ ազատ արձակել: Որոշումն կարևոր է վաղեմության ժամկետների հաշվարկների և հանցանք տերմինի մեկնաբանման մասով»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Կ. Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու ուղղակի դիտավորությամբ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավորներ Վ. Մաթևոսյանի և վերջինիս կնոջ Ա. Մկրտչյանին ինչպես նաև նույն հիմնարկի դեռևս չպարզված կալանավորի հետ նախնական համաձայնությամբ, խաբեությամբ` իրական տվյալները թաքցնելով ու մի շարք ընկերություններին «Արմին Դեկոր» կամ «Դիլջրպետշին» ՍՊԸԸ-ների աշխատակից Ա. Տիգրանյան, Ա. Միքայելյան կամ «Արտյոմ» անունով ներկայանալով և չունենալով ընկերությունների անունից գործարքներ կնքելու իրավասություն, նրան հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր ապրանքների գնման վերաբերյալ ապա, օգտագործելով իր տիրապետման տակ եղած երկու ընկերությունների կնիքն ու վկայականը, կնիքել ու ստորագրել է ապրանքների գնման վերաբերյալ հաշվապահական փաստաթղթերը և ապրանքները ստանալուց հետո դրանք հափշտակել է` կատարել խմբի կազմում ուրիշի գույքի զգալի և խոշոր չափի հափշտակություններ և խոշոր չափերի գույքի հափշտակության փորձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել