Արմեն Բավոյանի և Արթուր Բադալյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի

Tert.am կայքում սույն թվականի նոյեմբերի 6-ի հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետ՝ Արմեն Բավոյանի և նույն բաժնի ավագ պետական տեսուչ՝ Արթուր Բադալյանի ներկայացրած զեկուցագրերի հիման վրա, նրանց նկատմամբ, համապատասխանաբար, ս.թ. հոկտեմբերի 29-ին և 28-ին կայացվել է ծառայողական քննություն նշանակելու մասին որոշումներ:

Այս մասին տեղեկացնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել