ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է․ Արսեն Թորոսյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

Առողջապահության նախարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի

«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից:

ՀՖՖ գործկոմի անդամ՝ Արսեն Թորոսյան»։

На изображении может находиться: 3 человекаНа изображении может находиться: текст

На изображении может находиться: текст

Նա տարածել է նաև ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի գրառումը․

«ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈւՆԻ ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»։

Նշենք, որ ՀՖՖ նախագահի՝ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել