Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 7-ին, հրապարակեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը:
Նիստը դեռ չսկսված դատական կարգադրիչները ակտիվիստ Վարդգես Գասպարիին դուրս հանեցին նիստերի դահլիճից՝ ոտքերից բռնած։ Վերջինս հանդես է գալիս ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման։
Կարգադրիչները նաև պատռեցին նրա ձեռքի պաստառը։
Մանրամասները՝ տեսանյութում