Ձմեռային զորակոչը կսկսվի նոյեմբերի 14-ից․ կառավարությունը որոշումն ընդունեց

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 7-ին, հերթական նիստին որոշում ընդունեց ձմեռային զորակոչը սկսել 2019 թվականի նոյեմբերի 14-ից և անցկացնել մինչև  2020 թվականի հունվարի 31-ը։

Գործադիրի անդամներին հարցը ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նա նշեց, որ որոշման նախագծով նախատեսվում է սկսել 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչև  2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին  լրացել է մինչև 2019 թվականի  դեկտեմբերի 31-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամ­կետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

2019 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել