Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը կկրի ներմուծողը. նախագիծ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ հսկողություն կիրականացվի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման օրենքով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ:

Հայաստանում  թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը, հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողություններն կիրականացնի ֆինանսների նախարարության հարգորոշման և հարգադրոշմման պետական ծառայությունը:

Հարգորոշման և հարգադրոշմման պետական ծառայությունը կպարտավորվի պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները և գործունեության պայմանները և ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ, ինչպես նաև հարգորոշման և հարգադրոշմման պետական ծառայության աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծելիս, ենթակա կլինեն օրենքով սահմանված կարգով հարգորոշման և հարգադրոշմման` հարգորոշման և հարգադրոշմման պետական ծառայության կողմից: Նշված ռեժիմով ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը կկրի ներմուծողը:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կկրեն արտադրող երկրի հարգեր, որոնք կհամապատասխանեն օրենքով սահմանված հարգերին և դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին: Այս դեպքում ներմուծողը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը մաքսային հսկողության ներքո կներկայացնեն հարգորոշման և հարգադրոշմման պետական ծառայություն հարգորոշման նպատակով: Վերջինս ներկայացված իրերը հարգորոշելուց հետո դրանց վրա ներմուծողի հայեցողությամբ կամ կդրոշմի իր տարբերանիշը կամ դրանց վրա կամրացնի իր տարբերանիշով դրոշմված կախոց, որոնց համար կտա համապատասխան տեղեկանք:

Օրենքի խախտման դեպքում հարգորոշում և հարգադրոշմումն իրականացնող անձի նկատմամբ նախատեսվում է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները.

1) նկատողություն

2) խիստ նկատողություն

3) մասնագիտական որակավորման գործողության դադարեցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել