Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են Աջափնյակում մեքենաներ հրկիզած անձին․ նա կալանավորված է

Հոկտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնում «911» ծառայությունից ահազանգ ստացվեց, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում մեքենաներ են այրվում։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց, որ «Ֆոլքսվագեն» և «Հունդայի» մակնիշի ավտոմեմքենաների հրդեհը պատահականության հետևանք չէ։ Դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում քրեական գործ հարուցվեց հրկիզման եղանակով գույքի դիտավորությամբ ոչնչացման կամ վնասման հատկանիշներով։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնց միացան ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները։ Վերջիններս էլ հոկտտեմբերի 4-ին Արարատի մարզի Հովտաշեն գյուղում հայտնաբերեցին և հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն տալուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հոկտեմբերի 7-ին էլ դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել