Հոկտեմբերի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել 27-ամյա մի աղջկա, որը Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանուևթյան մեղադրանքով։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից: