Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել է 411 աշակերտի և 58 ուսուցչի տարհանում. ռումբ չի հայտնաբերվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել է աշխատակազմի և աշակերտների տարհանում (411 աշակերտ և 58 ուսուցիչ) և տարածքի սահմանազատում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել